Արամ Զ.Սարգսյանը չի բացառում
«Հանրապետություն» կուսակցությունը հնարավոր է մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Նախագահական ընտրությունները գործընթաց են, որի գլխին կանգնած է Րաֆֆի Հովհաննիսյանը, տեսնենք այդ գործընթացը ի՞նչ ուղղությամբ կգնա։ Տեսնենք նաև, թե ի՞նչ հայտեր կլինեն Երևանի ավագանու ընտրություններում։ Ես անձամբ հակված եմ, որ կուսակցությունը մասնակցի»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը անձամբ չի կարող մասնակցել, քանի որ Արարատի մարզի բնակիչ է։ Արամ Սարգսյանը նշեց նաև, որ չպետք է հաշվի առնել այն հանգամանքը՝ հասարակությունը հավատում է ընտրություններին, թե ոչ։ Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ըստ Արամ Սարգսյանի, վառ վկայությունն են այն բանի, որ հասարակությունը ակտիվորեն մասնակցում է ընտրություններին։