Բաժիններ՝

Սելիմի լեռնանցքում արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերվել

Մարտի 5-ին, ժամը 07.32-ի դրությամբ Սելիմի լեռնանցքում արգելափակված բոլոր 7 ավտոմեքենաները 31 ուղևորներով Գեղարքունիքի և Վայոց ձորի ՄՓՎ-ների, Մարտունու, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի ՃՇՇ-ների և ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ուժերով դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը դեպի Եղեգնաձոր:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին, ժամը 14.48-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել էին ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս