Բաժիններ՝

Ամենևին էլ պարտադիր չէ, որ որդիս ֆուտբոլիստ դառնա. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի տառապում եսասիրությամբ, ինչպես նաև խոսել է իր որդու մասին։

«Եսասեր չեմ և գիտակցում եմ, որ պետք է կատարելագործվեմ ամեն ինչում։ Բոլոր դեպքերում, զգում եմ, որ չեմ տառապում եսասիրությամբ։

Շատ երջանիկ եմ՝ իմանալով, որ յուրաքանչյուր մարզումից և խաղից հետո տանն ինձ սպասում է որդիս։ Ես չեմ տառապում այն մտքից, թե իմ տղան պարտադիր պետք է ֆուտբոլիստ դառնա։ Թող անի այն, ինչ ցանկանում է, իսկ ես նրա կողքին կլինեմ, որպեսզի օգնեմ նրան», – արգինտինացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս