Սիրիացի ապստամբ-դիպուկահարը Հալեպում (տեսանյութ)
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները հրապարակել են Սիրիայում ընթացող մարտերի վերաբերյալ հերթական տեսագրությունը: Դրանում պատկերված է մի դիպուկահար, ինչպես նաև նրա օգնականը, ով յուրաքանչյուր կրակոցից հետո բացականչում է «Ալլահ աքբար» (Աստված մեծ է):
Դիպուկահարը գտնվում է Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի տներից մեկում և զինված է բելգիական FN-FAL դիպուկահար հրացանով, որի տրամաչափը կազմում է 5.56 միլիմետր: Տեսանյութից երևում է, որ տղամարդը շատ վատ է կրակում այդ թանկարժեք ու որակյալ զենքից, ինչը վկայում է, որ նա վատ է նախապատրաստված: