«Իմ սիրտը վառված չի, ես 10 տարի քաղաքապետ եմ աշխատել, հիմա էլ պատգամավոր եմ». մամուլ
«Ճի՞շտ են լուրերը, որ նախընտրական շրջանում Թալինի ՀՀԿ շտաբի նիստի ժամանակ, երբ քաղաքապետ Արամյանը Ձեզնից բողոքել է Հովիկ Աբրահամյանին, որ խոչընդոտում եք քարոզարշավի ընթացքին, վերջինս 20 հոգու ներկայությամբ ասել է. «էդ ինչպե՞ս ես խոսում պատգամավորի մասին,… ականջդ կկտրեմ»,– հարցրինք Թալիևի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանին», գրում է «Հրապարակ» օրաթերթը և ներկայացնում Մնացականյանի պատասխանը.
«Նման բան չի եղել՝ ականջ պոկել-բան, 2-րդ՝ ես ո՞նց կարող էի «դեմ» աշխատել, անլուրջ խոսակցություններ են, իսկ մնացածը, ինչ որ ասվել է կամ չի ասվել, դա արդեն մեր ներքին խնդիրներն են. եղել են քննարկումներ և խոսակցություններ, բայց կոշտ-կոպիտ բան չի ասվել»:
Չի՞ բողոքել Ձեզնից Արամյանը։ «Էդ իրա խնդիրն ա՝ կբողոքի, թե չի բողոքի, չի եղել նման բան, շատ լավ ընտրություններ են անցկացվել, շատ լավ արդյունքներ են եղել»: Այ, որ վատ արդյունքներ լինեին, Արամյանին գործից կհանեին, Ձեր սիրտն էլ կհովանար երևի։ «Իմ սիրտը վառված չի, ես 10 տարի քաղաքապետ եմ աշխատել, հիմա էլ պատգամավոր եմ»: