Ամենադժվարը ոչ թե ուտելիք չլինելն է, այլ, որ չեմ կարողանում գնալ իմ ծննդավայր, քույրիկիս եմ կարոտել. արցախցի 10-ամյա Առնոյի խոսքը

Ես Առնոն եմ, 10 տարեկան, Ստեփանակերտ եմ եկել, որպեսզի մասնակցեմ մաթեմատիկայի ու լողի պարապմունքների։ Մարտակերտից եմ եկել, մեկ ամիս ու մեկ շաբաթ կմնամ ու կվերադառնամ։ Եկել եմ Ստեփանակերտում մնամ, որովհետև տրանսպորտ չկա, պատճառն այս շրջափակումն է, վառելիք չկա, եթե ավտոբուս է լինում, մարդիկ շատ են լինում, նեղվածք է լինում, չեն կարողանում գնալ…

Ստեփանակերտում մորաքրոջս տանն եմ ապրում, այս պահին Մարտակերտում տատիկս ու քույրիկս են ապրում, ընկերներս, եղբայրներս, մյուս հարազատները։ Այս պահին, եթե ինձ հնարավորություն լինի, կգնամ քույրիկիս մոտ, օրինակ՝ ուզում եմ մի քաղցր տանեմ նրան, մի «կինդեռ» տանեմ, բայց որ այսպես է՝ չեմ կարողանա…

Սկզբում եղել է բան, որ ուզեցել եմ ուտել, բայց քանի որ չկա, փորձել եմ դրան փոխարինող մեկ այլ բան ուտել…

Ես չեմ կարողանա Արցախից դուրս մեկ այլ վայրում ընդմիշտ ապրել, մեկ շաբաթ, մեկ ամիս կարող եմ ապրել՝ հանգստանալու համար, ու հետո հետ գամ Արցախ։ Գնամ, այդ երկրի տեսարժան վայրերը տեսնեմ ու հետ գամ։

Կարդացեք նաև

Այս շրջափակման պայմաններում ամենադժվար բանն այն է, որ ոչ թե ուտելիք չկա, այլ այն, որ ես չեմ կարողանում այդ ցավին դիմանալ, այն է, որ չեմ կարողանում գնալ իմ ծննդավայր, որովհետև ես այստեղ չեմ ծնվել, ես Մարտակերտում եմ ծնվել, հետո էլ քույրիկիս եմ կարոտել, ուզում եմ գնալ…

ԱՆՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս