Բաժիններ՝

Ոստիկանները Ոսկեհատում տան բակի հարակից տարածքից կանեփի 120 բույս են հայտնաբերել

Վաղարշապատի ոստիկանները կանեփ աճեցնելու դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ըստ տեղեկության՝ Ոսկեհատ գյուղի բնակիչը կանեփ է աճեցրել, թմրանյութ պահել։

«Տղամարդու տան բակի հարակից տարածքի տեսանելի հատվածում քննությամբ հայտնաբերվեց կանեփի 120 բույս։ Դեպքի առթիվ կազմված փաստաթսղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին»,- նշել է ոստիկանությունը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս