Էկվադորում կալանավորների կողմից պատանդ պահվող շուրջ 120 բանտապահներն ազատ են արձակվել
Էկվադորի ամենավտանգավոր բանտերից մեկում տեղի ունեցած խռովության ընթացքում զոհերի թիվը հասել է 31-ի, 14 մարդ վիրավոր է։ Իրավապահներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Գուայակիլ քաղաքի «Գուայաս 1» բանտի նկատմամբ և ազատ արձակել պատանդ պահվող բանտապահներին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
5600 կալանավոր ունեցող բանտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար 2700 զինծառայող է ներգրավվել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասսոն 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել երկրի քրեակատարողական համակարգում։ Գուայակիլի բանտում հանցավոր խմբավորումների միջև բախումներ էին ընթանում հուլիսի 22-ից։
Բացի «Գուայաս 1» բանտից, Էկվադորի ևս վեց բանտերում խռովություններ էին կազմակերպվել։ Ըստ իշխանությունների՝ բանտերում պատանդ վերցված 120 բանտապահներն ազատ են արձակվել։
Էկվադորի նախագահն արտակարգ դրություն էր հայտարարել նաև հուլիսի 24-ին երկրի 3 նահանգներում, որտեղ 2 մարդ էր սպանվել՝ Մանտայի քաղաքապետը և նրա հետ այդ պահին զրուցող կին ֆուտբոլիստը։