«Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս և մոտենում է ապահարզանի պահը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էրդողանը Աթաթուրքի օրինակով Ռուսաստանից քամեց ինչ հնարավոր է և սերտացնում է հարաբերությունն Արևմուտքի հետ։
Կարծում եմ՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան ընտրության մեջ Էրդողանը կընտրի Արևմուտքը։
Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս եւ մոտենում է ապահարզանի պահը»։