Իրանում շահագործման է հանձնվել ՄիԳ-29 կործանիչների համար մարզագույքի համակարգը
ՄիԳ-29 կործանիչների համար մարզագույքի համակարգը շահագործման է հանձնվել կիրակի իրանական Շահիդ Սատարիի անվան Ավիացիայի համալսարանում կայացած արարողության ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։
Արարողությանը ներկա էր Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբոլռահիմ Մուսավին։
Մուսավին շնորհակալություն է հայտնել բանակի ՌՕՈՒ վերնախավին ՄիԳ-29 կործանիչների համար այս մարզագույքի համակարգը ստեղծելու համար։
Հայտարարելով, որ ՄիԳ-29-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ուսումնական մարզագույքը հաջող փորձարկում է անցել, Մուսավին ավելացրել է, որ այն, անկասկած, արդյունավետ կլինի Ռազմաօդային ուժերի մարտունակությունը բարձրացնելու հարցում։
Մարզագույքային այս համալիրները մոտակա օրերին կտեղափոխվեն ՄիԳ-29 կործանիչներով զինված բազաներ։