Առաջին անգամ կինը գլխավորելու է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիան
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիայի ղեկավարի պաշտոնն առաջին անգամ զբաղեցնելու է կինը`գեներալ-մայոր Միշել Ջոնսոնը:
Ակադեմիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ջոնսոնի նշանակումն առաջարկվել է բարձրագույն հրամանատարության կողմից և պետք է համաձայնեցվի ակադեմիայի խորհրդի կողմից: Դրանից առաջ ԱՄՆ սենատը պետք է հավանության արժանացնի Ջոնսոնի զինվորական կոչման բարձրացումը:
Նրան շնորհվելու է գեներալ-լեյտենանտի կոչում, ինչը կհամապատասխանի նոր պաշտոնին: Դեռ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա: Ջոնսոնը հանդիսանում է տվյալ ակադեմիայի շրջանավարտ` 1981 թվականին: Ներկա դրությամբ նա զբաղեցնում է ՆԱՏՕ-ի շտաբի օպերատիվ-հետախուզական շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիայի ղեկավարի պաշտոնում Ջոնսոնը փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Մայքլ Գուլդին, ով ակադեմիան ղեկավարում է 2009 թվականից: