Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է՝ պետական-քաղաքական գործչի, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ Հայաստանի և ազատ ու ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը:

Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք:
Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930