Բաժիններ՝

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս