Բաժիններ՝

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի «Նոր Ակունք», Չարենցավանի «Ալափարս» և Արագածոտնի «Ագարակ»  պոմպակայաններում հոսանքի լարման անկմամբ   պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 19:00-24:00-ն հետևյալ տարածքներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախումներով.

  • Կոտայքի մարզի՝ Ալափարս գյուղ,
  • Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաք,
  • Արագածոտնի մարզի՝ Կոշ, Ուջան, Շամիրամ, Նոր Եդեսիա, Դպրևանք, Արագածոտն և Ոսկեհատ գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս