Բաժիններ՝

Ֆուտբոլի՝ փախստականների Հայաստանի հավաքականը մասնակցում է UEFA Unity Euro Cup 2023 մրցաշարին

Ֆուտբոլի՝ փախստականների Հայաստանի հավաքականը մասնակցում է UEFA Unity Euro Cup 2023 մրցաշարին, որն անցկացվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Սա փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշար է, որն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է: Ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս հավաքականները բաղկացած են 8-ական փախստական և 3-ական տեղացի խաղացողներից, իսկ ընդհանուր 11-ից 2-ը կին խաղացողներ են:

Յուրաքանչյուր հավաքական ունի իր դեսպանը: Փախստականների Հայաստանի հավաքականի դեսպանը ազգային հավաքականի նախկին պաշտպան Լևոն Հայրապետյանն է, որը նաև թիմի ավագն է:

Հավաքականի գլխավոր մարզիչն Արմեն Պետրոսյանն է:

Հունիսի 28-ին կայացել են խմբային փուլի հանդիպումները: Փախստականների Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Իտալիային, 6:1 հաշվով՝ հաղթել Ավստրիային և 0:5 հաշվով պարտվել է Ուկրաինային:

Խմբի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. Ավստրիա – Ուկրաինա՝ 0:2,Իտալիա – Ուկրաինա՝ 0:0, Իտալիա – Ավստրիա՝ 9:0:

Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Թե ով կլինի մրցակիցը, պարզ կդառնա այլ խմբերի խաղերի արդյունքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս