Մեսրոպ Մակյանը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատար
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մինչև դատարանի նախագահի ընտրությունը։
ԲԴԽ որոշման համաձայն՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին բաշխվելիք գործերի համար 2023 թվականի հունիսի 27-ից սահմանվել է 75% տոկոսաչափ՝ մինչև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի ընտրվելը։ Ըստ որոշման՝ դատարանի նախագահի պաշտոնակատարը Մեսրոպ Մակյանն է։