Սարսափելի հետևանքներ և անդառնալի կորուստներ կունենանք, եթե միջազգային հանրությունը գործուն քայլեր չձեռնարկի. Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունն անում է ամեն բան, որ Արցախը հանձնի Ադրբեջանին. թե Ազգային ժողովում, թե Ազգային ժողովից դուրս այս իշխանության թիվ մեկ օրակարգն ադրբեջանական թեզերը տարածելն է. շատ հաճախ Ադրբեջանից շատ ավելի մեծ եռանդով են դա անում։

Այսօր ԵՄ գրասենյակի դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը՝ ընդգծելով.

«Ժամ առ ժամ Արցախում ապրած մարդկանց վիճակն ավելի է վատանում։ Այնտեղ թե՛ դեղերի, թե՛ սննդամթերքի, թե՛ առաջին անհրաժեշտության պարագաների բացակայություն կա։ Եթե միջազգային հանրությունը գործուն քայլեր չձեռնարկի, սարսափելի հետևանքներ և անդառնալի կորուստներ կունենանք։ Մեր պահանջն այն է, որ միջազգային հանրությունն իր ստանձնած պարտավորությունները կատարի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930