ԵՄ-ն սահմանել է Իրանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրամիությունը սահմանել է Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով Իսլամական Հանրապետության 7 պետական պաշտոնյաների՝ «մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»։ Այդ մասին ասված է Եվրամիության խորհրդի հրապարակած մամուլի հաղորդագրությունում:

Պատժամիջոցները սահմանվել են 2022-2023 թթ.-ին Իրանում համազգային ցույցերի ընթացքում Իրանի իրավապահ մարմինների կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառման, ցուցարարների նկատմամբ մահապատիժ սահմանելու համար:

Պատժամիջոցների ցանկում ներառված են երկու նահանգապետ, դատախազ, դատավորի տեղակալ և ոստիկանության երեք սպա։ ԵՄ-ն կփակի նրանց մուտքն իր տարածք և կսառեցնի նրանց եվրոպական ակտիվները:

ԵՄ-ն նաև Իրանին կոչ է արել վերջ դնել ցուցարարների դեմ մահապատիժ կիրառելու գործելակերպին:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում այժմ ընդգրկված են 223 ֆիզիկական անձինք և 37 կազմակերպություններ:

Տեսանյութեր

Լրահոս