«ՎԱԶ-2110»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/hivandanoc-1.jpg)
Մայիսի 29-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան Կապան-Նորաշենիկ ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 63-ամյա Արարատ Բալասանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 24-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է: