Աղոթքում նույնպես գաղտնիք կա
Աղոթքում, ինչպես և ցանկացած արվեստում, նույնպես իր գաղտնիքը կա։ Աղոթքի գաղտնիքն այն է, որ սովորես մտքումդ ամենևին չպահել կոնկրետ ինչ-որ բանի խնդրվածքը։ Գաղտնիքն այն է, որ անշահախնդրորեն աղերսենք մեր միավորումը Քրիստոսին՝ չասելով․ «Տուր ինձ այս ու այն․․․»։ Բավական է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Աստված ամենևին էլ կարիք չունի մեզնից իմանալու, թե մենք ինչի կարիք ունենք։ Նա այդ ամենը մեզնից անհամեմատելիորեն ավելի լավ գիտի և Իր սերն է տալիս մեզ։ Աղոթքի խնդիրը այդ սիրուն պատասխանելն է միասնական մշտական էներգիայով ու Նրա պատվիրանները պահելով։ Խնդրենք, որպեսզի Աստծու կամքը լինի։ Դա ամենաօգտակարն է, ամենաանվտանգն է մեզ ու նրանց համար, ում համար որ աղոթում ենք։ Քրիստոս մեզ ամեն ինչ ավելիով կտա։
Եվ մի կարևոր դետալի ուշադրություն դարձրեք․ երբ թեկուզ փոքրագույն եսասիրություն կա, աղոթքն անպտուղ է։ Մենք պետք է առ Աստված ընթանանք գթասրտությամբ ու պարզ սրտով․․․
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը