Բաժիններ՝

Սերբիայի նախագահը մտադիր է Բրյուսելում Բորելի հետ քննարկել Կոսովոյի իրադրությունը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կմեկնի Բրյուսել, որտեղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այսօր ավելի ուշ հանդիպում կանցկացնի իր, ինչպես նաև Կոսովոյի վարչակազմի ղեկավար Ալբին Կուրտիի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է մեկնեմ Բրյուսել, բայց կմեկնեմ միայն այն պատճառով, որպեսզի հետո ինձ չհարցնեն, թե ինչու չեմ եկել», – Վուչիչն ասել է սերբական PTC հեռուստաալիքի եթերում։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ կշփվի միայն Բորելի հետ «մեկ ժամ, երկու կամ տասը ժամ», սակայն չի պլանավորում խոսել Կուրտիի հետ։

«Նրա հետ խոսելը ոչ մի իմաստ չունի», – նշել է Վուչիչը։

Նրա խոսքով՝«Սերբիան այժմ գտնվում է ահռելի ճնշման տակ»։

«Կոսովցի ալբանացիների միակ նպատակը բոլոր սերբերին Կոսովո և Մետոքիայի բոլոր տարածքներից վտարելն է», – հայտարարել է Սերբիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս