Կառավարության շենքի վրա հարձակումից 2 օր անց, երբ վերադարձա աշխատանքի, նոր իմացա, որ Շուշիում ոչ մի զինվոր չունենք

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պահն իրեն զեկուցել են, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է:

«Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ կա քրեական գործ Շուշիի պաշտպանության կազմակերպման դրվագով, և իր նշած հանգամանքները դեռ սպասում են մանրամասն պարզաբանման:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս