Լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ վկայություն տվողը ՔՊ-ի համակիր է եղել

Այսօր Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները։ Հարցաքննվեցին վերջին վկաները, թեպետ դատարան էր ներկայացել վկաներից մեկը՝ արթիկցի Կարեն Բալոյանը։

Հարցաքննության ժամանակ Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը վկայից հետաքրքրվեց՝ որևէ առնչություն ունի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ եղել է ՔՊ-ի համակիր։ Պաշտպանի հաջորդ հարցին՝ հիմա համակի՞ր է, թե՞ ոչ, վկան այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 28-ը, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա այն բժշկական փաստաթղթերին, որոնք ներկայացրել էին մյուս վկաները, որոնք նիստին չէին ներկայացել առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր նախորդ տարվա մայիսի 17-ին, իսկ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ պետք է կայանային Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումներ, դատապաշտպանի ելույթի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր, և նա ուշագնաց էր եղել, չէր հաջողվել նրա կյանքը փրկել, և նա մահացել էր։ Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր։

Կարդացեք նաև

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս