ԱՄՆ-ն և Չինաստանը փոխհարաբերությունները կայունացնելու ցանկություն են հայտնել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը կիրակի կայացած իրենց հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել կայունացնել երկու գերտերությունների փոխհարաբերությունները և կանխել մրցակցության հակամարտության վերածվելը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Պեկինում հանդիպման ժամանակ Բլինքենը «շատ հստակ հասկացնել տվեց», որ Միացյալ Նահանգները չեն ուզում առանձնանալ Չինաստանից, և համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ երկու կողմերը կշարունակեն բանակցությունները, որպեսզի առաջընթացի հասնեն մի շարք ուղղություններով, լրագրողներին տեղեկացրել են պաշտոնյաները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը երկօրյա այցով գտնվում է Պեկինում