Բաժիններ՝

Ոստիկանությունը վնասազերծել Է Աստանայի բանկերից մեկում 7 պատանդներ պահած տղամարդուն

Աստանայում Kaspi bank-ի մասնաճյուղի գրոհի գործողությունը, որտեղ զինված տղամարդը պատանդներ էր վերցրել, ավարտվել է. տղամարդը ձերբակալվել է, պատանդներն ազատ են արձակվել եւ չեն տուժել, հայտնել Է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Kaspi bank-ի շենքում հաջող ուժային գործողություն է իրականացվել։ Բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Պատանդներին ազատել են ոստիկանության գրոհից հետո։ В Բոլոր աշխատակիցներին դուրս են բերել։ Զավթիչը վնասազերծվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ բոլոր ազատվածներին զննել են բժիշկները։ Պատանդներից ոչ ոք և զավթիչը չեն տուժել։

«Զավթիչի հետ բանակցությունները վարել է նախարար (ներքին գործերի) Մարատ Ախմետժանովը։ Նա նաև ղեկավարում էր ուժային գործողությունը», – հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես գրոհի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ախմետժանովը, ուժային գործողության ընթացքում արցունքաբեր գազ է կիրառվել: Ձերբակալված տղամարդուն տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան, քննության ընթացքում կպարզվեն նրա դրդապատճառներն ու այլ հանգամանքները:

Նախարարը նաև հաստատել է, որ շենքում 7 պատանդ է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս