Բաժիններ՝

Իրանում հորդառատ անձրևների հետևանքով 7 մարդ է զոհվել

Իրանի հյուսիսում գտնվող Արդեբիլ նահանգում յոթ մարդ Է զոհվել, երկուսը անհետ կորել են Չալուս մայրուղու շրջանում, որը նույնպես տանում է դեպի երկրի հյուսիս, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության զեկույցը:

«Ցավոք, մեր յոթ հայրենակիցները զոհվել են Արդեբիլ նահանգում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով… անցյալ շաբաթ շրջանում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք հանգեցրել են դրա հեղեղմանը, երկու մարդ անհետ կորել է… Փրկարարները շարունակում են որոնումները», – ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ տեղացած հորդառատ անձրևներից տուժել է Իրանի 12 նահանգ, ամենաշատը՝ Արդեբիլը: Օգնություն է ցուցաբերվել ջրհեղեղից ավելի քան 5 հազար տուժածներին, ավելի քան հարյուր մարդու տրամադրվել է ժամանակավոր կացարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս