Գայանե Հակոբյանը հեռացվել է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Հասարակական կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։
«Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»։