Բաժիններ՝

30-ամյա վարորդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները հունիսի 14-ի ժամը 03.20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի վերջնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 30-ամյա վարորդը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս