Թուրքիայի բնակչության ավելի քան 75%-ը կողմ է կանանց դեմ բռնությանը
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրիրը «Սեռական բռնության սոցիալական նորմերի ինդեքսը» վերտառությամբ զեկույց է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի բնակչության 3/4-ը նորմալ է համարում ընտանիքում տղամարդու կողմից կնոջ դեմ գործադրվող բռնությունը։
Ամերիկյան «BBC» լրատվականի թղթակցի պատրաստած զեկույցում էլ ասվում է, որ Թուրքիայի բնակչության ավելի քան 75%-ը կարծում է, որ տղամարդկանց կողմից իրենց կանանց ծեծի ենթարկելը ընդունելի երևույթ է։
Նշվում է, որ 1995-ից ի վեր պետության և կառավարության ղեկավար հանդիսացող կանանց միջին ցուցանիշը մնացել է շուրջ 10 տոկոս, մինչդեռ կին մենեջերների ցուցանիշը զբաղվածության շուկայում կազմում է ընդամենը մեկ երրորդը: