Բաժիններ՝

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի պատճառով սահմանված պատժամիջոցների առնչությամբ

Չինաստանի իշխանությունները վճռական բողոք են հայտնում այն պատժամիջոցների պատճառով, որոնք վերջերս Միացյալ Նահանգներն Իրանի պատճառով սահմանել է ՉԺՀ-ի որոշ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։Այդ մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Իրանի հետ (խմբ.՝ փոխգործակցության) պատրվակով Միացյալ Նահանգները Չինաստանի առանձին ձեռնարկություններ և ֆիզիկական անձանց ներառել է, այսպես կոչված, հատուկ նշված քաղաքացիների ցուցակում՝ նրանց դեմ կիրառելով պատժամիջոցներ։ Չինաստանը վճռական բողոք է հայտնում այդ առիթով», – ընդգծվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Վաշինգտոնը «իրավականորեն արդարացված հիմքեր չունի» հիշյալ սահմանափակումների սահմանման համար։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անխոհեմորեն ճնշում գործադրել: Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, մենք վճռականորեն կպաշտպանենք Չինաստանի ձեռնարկությունների և անհատների օրինական շահերը», – եզրափակել է առևտրատնտեսական գերատեսչությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն Իրանի վերաբերյալ պատժամիջոցների ցանկում ներառել է յոթ ֆիզիկական անձանց և վեց ընկերություններ, այդ թվում՝ Չինաստանից։ Վաշինգտոնի սահմանափակումների ցուցակում ընդգրկված են Չինաստանի քաղաքացիներ և ձեռնարկություններ, որոնք, իբր, Իրանին են վաճառել ցենտրիֆուգներ և էլեկտրոնիկա։ Նրանց համար դա նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և բիզնես վարելու արգելք Միացյալ Նահանգների քաղաքացիների և առևտրային կազմակերպությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս