Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անհրաժեշտ է երկու կարգի արյուն
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ անհրաժեշտ է արյուն.
«Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է
A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն) 0 (I) rh- (1-ին կարգի բացասական արյուն):
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից 12։30: Խնդրում ենք մոտենալ անձը հաստատող փաստաթղթով»,-նշվում է արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ: