Բաժիններ՝

Սուդանում 24 ժամվա հրադադարից հետո հրետակոծություններն ու բախումները վերսկսվել են

Սուդանի մայրաքաղաք Խարթումում կիրակի 24-ժամյա հրադադարից հետո վերսկսվել են հրետակոծությունները, հադադարը խաղաղ բնակիչներին շունչ քաշելու հնարավորություն էր տվել պատերազմի երկու ամիսներից հետո, AFP-ին տեղեկացրել են ականատեսները։

Հրադադարը թույլ է տվել քաղաքացիական բնակչությանը Խարթումում դուրս գալ փողոց եւ պարեն ու առաջին անհրաժեշտության այլ առարկաներ պահեստավորել։

Բայց հրադադարի ավարտից ընդամենը 10 րոպե հետո, կիրակի տեղի ժամանակով ժամը 06.00-ին մայրաքաղաքը նորից ենթարկվել է գնդակոծության, AFP-ին տեղեկացրել են ականատեսները։

Նրանց խոսքով՝ ծանր հրետանու ձայնը լսվել է Խարթումում եւ Օմդուրմանե քաղաքում, մարտեր են սկսվել նաեւ մայրաքաղաքի գլխավոր Ալ Հավա փողոցում։

24-ժամյա հրադադարը հայտարարվել էր ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի միջնորդների կողմից, որոնք նախազգուշացրել էին, որ անհաջողության դեպքում իրենք կդադարեցնեն միջնորդական ջանքերը։

Մահասփյուռ մարտերը երկրում սկսվել են ապրիլի կեսերին, երբ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը եւ նրա նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագլոն՝ Արագ արձագանքման ուժերի հրամանատարը, միմյանց դեմ դուրս եկան։

Մարտական գործողություններն ընթանում են Խարթումում եւ Դարֆուրում, դրանց հետեւանքով զոհվել է մոտ 1 800 մարդ։

Մոտ երկու միլիոն մարդ ստիպված հեռացել է տներից, այդ թվում 476 000 մարդ ապաստան է գտել հարեւան երկրներում, տեղեկացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։ Ավելի քան 200 000 մարդ անցել է Եգիպտոս, հիմնականում ցամաքով։

Սակայն Կահիրեն շաբաթ օրը հայտարարել է, որ խստացնում է սուդանցիներին ներկայացվող պահանջները, որոնք մինչ այդ ազատված էին վիզաներից՝ բոլոր տարիքի կանայք, մինչեւ 16 տարեկան երեխաները եւ 50-ից բարձր տարիքի անձինք։

Եգիպտոսը հայտարարել է, որ նոր պահանջները նրա համար չեն, որպեսզի «կանխվի կամ սահմանափակվի» սուդանցիների մուտքը, այլ որպեսզի կանգնեցվի «առանձին անձանց եւ խմբերի անօրինական գործունեությունը սահմանի սուդանյան կողմում, որոնք կեղծում են մուտքի վիզաները»՝ շահ ունենալու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս