Բաժիններ՝

Ստամբուլի արևմուտքում գրեթե մեկ օր է՝ չեն կարողանում մարել հրդեհը

Ստամբուլի արևմուտքում գտնվող գործարանում ավելի քան 18 ժամ չի հաջողվում մարել խոշոր հրդեհը, հայտնում է TGRT հեռուստաալիքը:

Ծխի սյուները տեսանելի են եղել շաբաթ օրը հարևան թաղամասում գտնվող Աթաթուրքի անվան մարզադաշտից, որտեղ շաբաթ օրը կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Հրդեհն ընդգրկել է մարզադաշտից ոչ հեռու գտնվող Իքիթելի արդյունաբերական գոտու վեցհարկանի ֆաբրիկայի վերին հարկը։ Մոտ հազար քառակուսի մետր մակերեսով շենքում դեռևս չպարզված պատճառով հրդեհվել են պլաստմասե և թղթե արտադրանքները:

Ութ օտարերկրացի աշխատակիցներ հրդեհի պատճառով հայտնվել են ծուղակում, սակայն հրշեջներին հաջողվել է փրկել նրանց շաբաթ օրը:

Հրդեհի հետևանքով փլուզվել է շենքի մի մասը, կրակն արդեն ընդգրկել է 6 հարկից առնվազն 4-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս