Բաժիններ՝

Բելգորոդի մոտ գծերից բեռնատար վագոնների դուրս գալու պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը

Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին, քանի որ նախօրեի երեկոյան Ալեքսեևյան քաղաքային օկրուգում բեռնատար վագոնները դուրս են եկել գծերից, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Արտակարգ պատահարի պատճառով կանգնեցվել է էլեկտրագնացքների և մերձքաղաքային գնացքների երթևեկությունը։ Հույս ունեմ, որ երկաթուղին արագ կլուծի իրավիճակը և երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի»,- կիրակի գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Նա նշել է, որ երկաթուղու աշխատակիցները և բնակիչները չեն տուժել։

Հարավարևելյան երկաթուղու մամուլի ծառայության տվյալներով՝ լոկոմոտիվը և բեռնատար վագոնները դուրս են եկել գծերից հունիսի 10-ին, ժամը 21.47-ին Բելգորոդի մարզի Խլյովիշչե-Բիրյուչ ուղեմասում։

Լիսկի, Վալույկա, և Ստարի Օսկոլ կայարաններից դեպքի վայր են ուղարկվել վերականգնող գնացքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս