Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզմանը վնասվածք է ստացել. նա վերադարձել է Ռոստով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«31-ամյա կիսապաշտպանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով»,– ասված է հաղորդագրությունում։
Բայրամյանը հրավիրվել էր ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար։
Հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին` Լատվիայի ը։նտրանու հետ: