Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/346762827_1231287204158674_142468291851392962_n.jpg)
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։
Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն