Բաժիններ՝

Սաուդական նավթային ընկերությունը կհամագործակցի թուրք կապալառուների հետ

Թուրքիայի կապալառուների միության տեղեմացմամբ՝ Սաուդիան Արաբիայի նավթային «Saudi Aramco» ընկերությունը երկրում շինարարական աշխատանքներ կատարելու համար նախապատվությունը տվել է թուրք կապալառուներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ նպատակով օրերս Անկարայում հանդիպում է տեղի ունեցել նավթային ընկերության և շուրջ 80 թուրք կապալառուների և տեխնիկական խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ միջև, որի ընթացքում ընկերության կողմից փոխանցվել են շինարարական մի շարք ծրագրեր:

Նախատեսվում է, որ Սաուդիան Արաբիայում կատարվելիք աշխատանքի դիմաց տարեկան վճարը կկազմի 10 մլրդ դոլար:

Բացի այդ, նշվել է նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական շուկայում պայմանագրային հիմունքներով իրականացվող աշխատանքների ընթացքը դանդաղել է, իսկ սաուդական ընկերության կողմից թուրք կապալառուների հետ համագործակցությունն այդ առումով նոր հնարավորություններ կստեղծի:

Նշենք, որ նախորդ տարիներին Ռուսասատանում 11 մլրդ դոլար արժողությամբ գնահատվող շինարարական ծրագրերը, 2022-ին հասել են 2.3 մլդ դոլարի, իսկ 2023-ի առաջին 5 ամիսների ընթացքում էլ ավելի շատ անկում ապրելով՝ 626 մլն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս