Բաժիններ՝

Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:

«Սիրելի ՛ քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ 12-րդ դպրոցների շենքերում:

Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման եւ հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:

Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս