Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվել
                                    Հնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Hindustan Times պարբերականին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքների բախման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 179 մարդ:
Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19: 20-ին Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար գնացքը ուղևորվում էր Կալկաթայից Չեննայ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    