Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930