«Այսօր Մնացականյան Սոնան կդառնար 30 տարեկան, ու այսօր աջ կողմինը գնալու ա նշի իր հերթական ծնունդը». Տիգրան Քոչարյան
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Մնացականյան Սոնան կդառնար 30 տարեկան ու կնշեր իր տարեդարձը հարազատների միջավայրում։
Բայց չի նշի։ Սոնային ու իր չծնված երեխային սպանեցին։
Սպանեցին աջ կողմի անձնավորության փառասիրությունն և տիեզերական վախերը։
Սպանեցին, թողեցինք անօգնական, ու սլացան դեպի ամառանոց։
Սոված էր, երևի շտապում էր լափելու։
Ու կերավ։ Հերթական կյանքերը։ Այն հազարավոր կյանքերին գումարեց ևս երկուսը։
Ու այսօր աջ կողմինը այսօր գնալու ա նշի իր հերթական ծնունդը։
Սև ծնունդը։ Չոռ ծնունդը:
Աստված ջան, ոչ մեկին չներես, քանի որ իմանալով են արել…»