Բժիշկը խորհուրդ է տվել սուշին և ռոլլին պահել մեկ օրից ոչ ավելի
Ձկների թունավորումը կարող է չափազանց վտանգավոր լինել, քանի որ արտադրանքը իդեալական միջավայր է բակտերիաների համար, եթե դրանք ոչ պատշաճ պահվեն: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Invitro-Privolzhye-ի թերապեւտ Տատյանա Տարադեևան։
Նա նշել է, որ փչացած ձուկը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա, նույնիսկ եթե այն լավ տապակված է եղել։
«Հում ձուկը կարելի է պահել սառնարանում 1-2 օր, իսկ ձկան կերակրատեսակները պետք է ուտել մեկ օրվա ընթացքում, հակառակ դեպքում հնարավոր է թունավորվել։ Ճապոնական ուտեստների առավելագույն պահպանման ժամկետը սառնարանում 18-24 ժամ է՝ պատրաստման պահից»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Թերապևտի խոսքով՝ սխալ պահված սուշիի և ռոլլիների օգտագործումը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի խանգարումների։
Տարադեևան ասել է, որ նման ձկները կարող են ի սկզբանե տուժել մակաբույծներից,, ինչպիսիք են օպիստորխիազը, դիֆիլոբոտրիազը: Նա թունավորման ախտանիշներից նշել է սրտխառնոց, ուժեղ ծարավ, ջերմություն և փորլուծություն:
Թերապևտը խորհուրդ է տվել չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել բժշկի։ Ծանր թունավորման դեպքում հնարավոր է հոսպիտալացում։
Նաև ձկան թունավորման դեպքում նա խորհուրդ է տվել ստամոքսի լվացում կատարել, որից հետո արժե սորբենտ ընդունել։ Այն կօգնի օրգանիզմից հեռացնել տոքսինները և դանդաղեցնել դրանց կլանումը։ Բացի դրանից, կարևոր է լրացնել հեղուկի կորուստը՝ անհրաժեշտ է խմել մինչև 2-3 լիտր ջուր: