Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ. tert.am
Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կան ձերբակալված քննիչներ: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Թե քանի քննիչ է ձերբակալվել Քննչական կոմիտեից չհստակեցրին: Սակայն, փոխանցեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին և 441-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահել, անցնելու հատկանիշներով:
Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն երեկ գիշեր ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։ Ըստ լրատվամիջոցների՝ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ էր ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։