Բաժիններ՝

Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր. World Challenge Cup

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում անցկացվող World Challenge Cup մրցաշարում, տեղեկացնում է armsport.am-ը:

Արթուրը եզրափակչում հենացատկ վարժությունում գրանցել է 14,799 արդյունք և դարձել մրցաշարի հաղթող։

Ավելի վաղ Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններում։

Դավթյանը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս