Բաժիններ՝

Amnesty International-ը հրապարակել է հայաստանցի 13 գործիչների անուններ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց

Առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։

Հայտարարությանը նախորդել է կազմակերպությունների իրավապաշտպանների ու ՏՏ մասնագետների համատեղ ուսումնասիրությունը։ Լրտեսական սարքն օգտագործվել է 2020 թ նոյեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերը։ Ուսումնասիրությանը մասնակցել են Access Now, Citizen Lab, CyberHUB-AM ընկերությունները, բջջային հեռոխոսների անվտանգության հետազոտող Ռուբեն Մուրադյանը՝ Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիայի հետ համատեղ։ Նրանք ենթադրում են, որ հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։

Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիան պարզել է, որ Pegasus լրտեսող ծրագրով վարակված են եղել «Ազատություն» ռկ-ի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները։

Զոհերի թվում են նաև Արցախի նախկին ՄԻՊ-ը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի, երկու լրագրողների հեռախոսները վարակել են 2021-ի ապրիլ-մայիս ընկած հատվածում, երբ նրանք լուսաբանում էին ԼՂ հակամարտության հետևանքներն ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։

Լսել են նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը, նրա հեռախոսը վարակել են 2021-ի մայիսին, երբ ակտիվորեն դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները։

2021թ. մայիս-հուլիս ամիսներին մի քանի անգամ վարակել են ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը, որը մասնակցել է ԼՂ ճգնաժամի հարցով բանակցություններին։

2021թ. հունիսին վարակել են թյուրքագետ, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանի հեռախոսը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքաին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։

2022-ի հունիսին ցարակել են ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը, որը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հայտնի քննադատաներից է։

Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը վարակել են 2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին։

13 տուժածներից վեցը, որոնց սարքերում հայտնաբերվել է լրտեսող ծրագրեր, և ովքեր մասնակցել են հետաքննությանը, նախընտրել են անանուն մնալ, նրանց թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ գործիչ և ՄԱԿ-ի երկու աշխատակից:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Pegasus Project-ի հետաքննությունը պարզել է, որ ավելի քան 1000 ադրբեջանական համարներ թիրախավորվել են Pegasus ծրագրային ապահովման միջոցով հսկողության համար:

Amnesty Tech-ը կոչ է անում ողջ աշխարհի իշխանություններին արգելել խիստ ինվազիվ լրտեսող ծրագրերը, որոնք աննկատ են և որոնց օգտագործումը խաթարում է մարդու իրավունքների երաշխիքները:

«Այս հետաքննությունն ընդգծում է Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանը ուղղված լրտեսող ծրագրերի սպառնալիքների լրջությունը: Իշխանությունները պետք է դադարեցնեն խոսքի ազատությունը ճնշելու բոլոր փորձերը և անցկացնեն անկախ և թափանցիկ հետաքննություն երկու երկրներում բացահայտված Պեգասուսի հարձակումների վերաբերյալ»,- ասել է Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի ղեկավար Դոննա Օ’Քերոլը:

Հետազոտությունը Հայաստանում սկսել է 2021-ի նոյեմբերին, երբ Apple-ն իր արտադրած հեռախոս օգտագործողներին ծանուցումներ է ուղարկել Pegasus-ով վարակված լինելու մասին։

Amnesty International-ի հաղորդագրության համաձայն, զոհերի դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սարքերը վարակելը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Պեգասուսով վարակման առաջինդեպքերը Հայաստանում տեղի են ունեցել 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկրի պարտությունից հետո քաղաքական ճգնաժամի և հետագա 2021 թվականի ընթացքում։ Վարակների երկրորդ ալիքը տեղի է ունեցել 2022 թվականին, որը համընկավ հակամարտության գոտում լուրջ էսկալացիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Սոչիում և Պրահայում խաղաղ բանակցությունների, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ։

Հայաստանում Pegasus-ի վարակման առաջին ալիքի ընթացքում հետաքննությունը հայտնաբերել է տասը մարդու, ովքեր թիրախավորվել են 2020-2021 թվականներին, և հայտնաբերվել է նրանց բջջային սարքերի հաջող վարակման 17 դեպք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս