Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը։

Ճեպազրույցում Զախարովան պատասխանել է Փաշինյանի այն հայտարարության մասին հարցին, թե «եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա տեղի կունենա ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու ֆիքսման արդյունքում»։

«Եթե այս արտհայտման ձևը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար է, ապա ինձ թվում է, որ ամեն դեպքում պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը: Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը…»,- ասել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031