Բաժիններ՝

Պարեկները մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 23-ին Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցում, տեխնիկական զննություն չունենալու համար, կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ մեքենայի պահոցում նրանք նկատել են գազային ատրճանակ: Նոյեմբերյանցի վարորդը ատրճանակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031