![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին, որը Հոլանդիա էր տեղափոխվել Թուրքիայից. Դավթյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/imgonline-com-ua-Resize-qGPOnnIhVSWN.jpg)
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին։
Ինչպես պարզվել է, թմրանյութով բեռնված կոնտեյները Հոլանդիա էր եկել Թուրքիայից և այնուհետև պետք է ուղևորվեր Հարավային Ամերիկա։
Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է։ Ընդ որում` մի քանի ուղղություններով. Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ռուսաստան, Ամերիկա։
Ուզենք, թե չունենք, բայց օրերս Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաինի առգրավումն Իտալիայում պետք է դիտարկենք վերոշարադրյալի լույսի ներքո։
Դեռևս որևէ եզրակացություն չեմ կարող անել, թեև իրադարձությունների տրամաբանությունն ընդհանուր առմամբ պարզ է»։