Երևանի Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքներով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/hivandanoc.jpg)
Երևանի Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքներով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Ոստիկանությունից:
«Հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ տղամարդ է տեղափոխվել»,-հայտնեցին Ոստիկանությունից:
Այս պահին օպերատիվ քննչական խմբերն աշխատում են: