Բաժիններ՝

Իսրայելական բանակը հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» գրոհայիններին, որից հետո Իսրայելի հարավը հրթիռակոծվել է

Իսրայելի զինվորականներն այսօր հարված են հասցրել «Իսլամական ջիհադ» արմատականների խմբին: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը:

«Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին, որոնք գտնվում էին Գազայի հատվածի հրթիռների արձակման մեկնարկային հարթակում», – ասվում է Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Այս հայտարարությունից քիչ անց գերատեսչությունը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ Իսրայելի հարավի ուղղությամբ արձակվել են բազմաթիվ հրթիռներ, հնչել են օդային տագնապի ազդանշաններ:

Մայիսի 9-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Գազայում մի շարք թիրախների՝ սպանելով 13 հոգու, որոնց շարքում էին «Իսլամական ջիհադի» 3 հրամանատար և նրանց ընտանիքների անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս